Վիտիս տեսակի խաղողի հյութը լավացնում է հիշողությունը

20:44 • 31.03.16

Խաղողի հյութը հայտնի է իր առողջարար հատկությամբ, որն օգտակար է նաև արյունատար անոթների պատերի համար, գրում է express.co.uk-ը և հավելում, որ նոր հետազոտության համաձայն վիտիս տեսակի խաղողի հյութը լավացնում է հիշողությունը:

Մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են պոլիֆենոլով հարուստ վիտիս տեսակի խաղողի հյութի ազդեցությունը հասարակության ամենաշատը սթրեսի մեջ գտնվող խմբի աշխատող մայրերի վրա:

Նրանց առաջարկվել էր ամեն օր, երեք ամիս շարունակ խմել խաղողի համով գազավորված ըմպելիք կամ վիտիս տեսակի խաղողի բնական հյութ:

Այն մայրերը, ովքեր նախընտրել էին վիտիս տեսակի խաղողի հյութ բարելավել էր  հիշողությունը և առավել առույգ էին, սա հիմնականում եղել է՝ ի շնորհիվ դրանում առկա պոլիֆենոլի պարունակության:

Վիտիս տեսակի խաղողի հյութը լավացնում է հիշողությունը