Kia-ն ներկայացրել է պրեմիում դասի Cadenza սեդանը (լուսանկարներ)
Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունն ԱՄՆ-ում պաշտոնապես ներկայացրել է պրեմիում դասի Cadenza սեդանը, որը շատ ավելի մեծ է 2013թ. ներկայացված առաջին մոդելից։
Ինչպես նշում է The New York Daily News-ը, 2-րդ սերնդի Cadenza-ն նախատեսված է շուկայում արդեն առկա Chrysler 300, Lincoln MKZ, Cadillac ATS և CTS մոդելների հետ մրցակցության համար։
Հայտնի է, որ նորույթը վաճառքի կհանվի տարեվերջին: Թեև Kia-ն դեռևս չի հրապարակել դրա գինը, այնուհանդերձ՝ ենթադրվում է, որ այն չի գերազանցի 30.000 դոլարը։















