Ինչպես ստուգել միկրոալիքային վառարանից ճառագայթներ արձակվում են, թե ոչ (տեսանյութ)
Youtube-ում Physics Girl անվամբ հանդես եկող օգտատերը հրապարկել է տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես ստուգել միկրոալիքային վառարանը ճառագայթում է, թե ոչ, գրում է mirror.co.uk-ը:
Նա առաջարկում է մի պարզ միջոց: Ընդամենը պետք է տեղադրել բջջային հեռախոսը միկրոալիքային վառարանի մեջ` առանց այն միացնելու, այնուհետև զանգահարեք դրան, եթե զանգ չգնա, ուրեմն ձեր միկրոալիքային վառարանը ճառագայթ չի արձակում, իսկ եթե հեռախոսը զանգում է, ապա վառարանը «ծակ» տեղ ունի և հնարավոր է ճառագայթները դուրս են արձակվում:










