Այս նորագույն տեխնոլոգիան կհեղափոխի ապագայի մեքենաշինությունը (տեսանյութ)

23:53 • 31.03.16

Մեքենաշինության ոլորտի ու անվտանգության տեխնոլոգիաների զարգացումները խոստանում են նորագույն տեխնոլոգիաներով համալրել  ապագայի մեքենաները, որոնք այսօր միայն կոնցեպտի տեսքով կարող են ներկայանալ:


Ինչպես գրում է Business insider-ը, բացի հարուստ մուլտիմեդիա համակարգից ապագայի մեքենաները համալրված կլինեն էլ ավալի շատ ժամանցային և տեղեկատվական համակարգերով: Մեքենաները կկարողանան զգուշացնել վարորդին ճանապարհին առկա վտանգների, հետիոտնի  մասին, երթուղի առաջարկել` ըստ վարորդի հետաքրքրությունների, ինչպես նաև՝ արթնացնել վարորդին, եթե վերջինիս աչքը կպել է:


Որպեսզի այդ նորագույն տեխնոլոգիաներն ու տարատեսակ հավելվածները չշեղեն վարորդի ուշադրությունը, Panasonic ընկերությունն այդ համակարգերի աշխատանքի կենտրոնում պահում է «ուշադրության կառավարումը», այսինքն՝ բոլոր տեսակի տեղեկությունները վարորդը ստանում է այնպես, որ նրա ուշադրությունը չշեղվի մեքենան վարելուց:


2016-ի Սպառողական էլեկտրոնիկայի ցուցադրությանը ներկայացված Ապագայի մեքենա 2020-ի կոնցեպտը ներառում է աչքով վերահսկողության համակարգը, որն ակտիվացնում է մեծ էկրանը: Վարորդի խցիկում ընդհանուր առմամբ 9 էկրան է տեղադրված, որոնք նախատեսված են ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար:
 
 

 

Այս նորագույն տեխնոլոգիան կհեղափոխի ապագայի մեքենաշինությունը (տեսանյութ)