ԱՄՆ ՀԴԲ-ն համաձայնել է օգնել դատախազությանն iPhone սմարթֆոնների կոտրման հարցում
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետները համաձայնել են օգնել Արկանզաս նահանգի դատախազությանն ընտանեկան զույգի սպանության համար մեղադրվող 2 երիտասարդների iPhone հեռախոսները կոտրելու հարցում, փոխանցում է BBC-ն:
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ դրական պատասխանը ՀԴԲ-ից եկել է այն բանից հետո, երբ դատախազությունը դիմել է գերատեսչությանը նման խնդրանքով:
Երկու դեռահասների հեռախոսներից տեղեկությունը պահանջվել է դատախազությանն ընտանեկան զույգի սպանության գործով հետաքննության ժամանակ: Նրանք հերքում են իրենց մեղքը, և դատախազները կարծում են, որ նրանց բջջային հեռախոսների տեղեկությունը կօգնի գտնել լրացուցիչ ապացույցներ:
Դատախազությունը որոշել է դիմել ՀԴԲ-ի օգնությանն այն բանից հետո, երբ գերատեսչությունը կարողացել է ինքնուրույն կոտրել Սան Բերնարդինոյի ահաբեկչի հեռախոսը։










