Ուսանողը համակարգիչ է պատրաստել փայտից (լուսանկարներ)
Boredpanda.com-ը ներկայացրել է ուսանող Լուիս Վանվալեգեմի համակարգիչը, որը վերջինս պատրաստել է փայտից: Ինչպես Լուիսն է խոստովանել` ինքը ոչ համակարգիչների հավաքման, ոչ էլ փայտամշակման փորձ չի ունեցել նախկինում, սակայն որոշել է փորձել:
Իր մոդելավորած համակարգիչը, անշուշտ, շատ ավելի էժան է արժեցել, քան եթե գնելու լիներ պատրաստի համակարգչային բլոկը կամ դրա բաղկացուցիչ մասերը:


















