Պենտագոնը խնդրում է հաքերներին ստուգել իր համակարգչային ցանցերի ամրությունը

10:51 • 01.04.16

Սկսվել է «Կոտրիր Պենտագոնը» (Hack the Pentagon) անվանումով ծրագրի մասնակիցների գրանցումը, որը մշակվել է ամերիկյան ռազմական գերատեսչության կողմից, գրում է BBC-ն:

 

Ինչպես փոխանցել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկը, նախարարության ծրագրի նպատակն է ներգրավել հաքերների` համակարգչային համակարգերում խոցելիությունը պարզելու համար:


Մասնակիցներն աշխատանքը կսկսեն ապրիլի 18-ից: Մինչև մայիսի 12-ը նրանք կփնտրեն Պենտագոնի համակարգչային համակարգերի «թույլ տեղերը»։ Ծրագրին մասնակցել կարող են միայն ԱՄՆ-ի քաղաքացիները, որոնք ներառված չեն ահաբեկչության և այլ հանցագործությունների համար կասկածվողների ցուցակներում:

 

Գերատեսչությունում նշում են, որ հաքերները չեն աշխատի Պենտագոնի այն համակարգիչների հետ, որոնք հատուկ կարևորություն են ներկայացնում։


 

Պենտագոնը խնդրում է հաքերներին ստուգել իր համակարգչային ցանցերի ամրությունը