Նրբագեղ Օդրի Հեփբերնի գեղեցկության 7 գաղտնիքները

23:52 • 19.04.16

20-րդ դարի  ամենավառ դերասանուհիներից մեկը` Օդրի Հեփբերնը, ով դարձել է նորաձևության և ոճի մարմնավորում,  մինչ օրս էլ ողջ աշխարհում օրինակ է ծառայում իր կանացի կերպարով, թեև ինքը դերասանուհին իր արտաքինն ամենասովորականն էր համարում: Այս մասին գրում է  AdMe.ru-ն` ներկայացնելով Հեփբերնի գեղեցկության  գաղտնբիքները:

1. Շատ ջուր

Ընկերների և գործընկերների հիշողության մեջ դաջվել է, որ դերասանուհին մշտապես բոլորին ստիպում էր շատ ջուր խմել: Դա նրա գեղեցկության ամենամեծ գրավականն էր` շատ ջուր խմել ու բանջարեղեն օգտագործել:

2. Օրգանիզմի ամբողջական մաքրում` ամիսը 1 անգամ

Ամիսը մեկ անգամ Օդրին  դետոքսի օր էր կազմակերպում` ողջ օրվա ընթացքում միայն միրգ ու բանջարեղեն ուտելով և շատ ջուր խմելով: Դա օգնում էր նրան կարգավորել օրգանիզմի կենսառիթմը:

3. Կարտոֆիլ

Օդրին դանիական և իռլանդական արմատներ ուներ, այդ իսկ պատճառով կարտոֆիլը նրա համար հիմնական և անփոխարինելի մթերք էր:

4. Թարմ օդ

Գեղեցկությունը պահպանելու համար դերասանուհին ամեն օր զբոսնում էր թարմ օդին և օրգանիզմը հարստացնում թթվածնով:

5. Թագավորական կեցվածք

Դերասանուհին կարիերան սկսել է բալետից և պարային վարժությունները նրա համար սովորական էին դարձել:

6. Միայն բնական դիմահարդարում

Իր կերպարի ստեղծման համար Օդրին ընտրել էր մինիմալիստականը, նրբաճաշակն ու դասականը` սև սլաքներ վերին կոպին և խիտ ներկված թարթիչներ, ոչինչ ավելին:

 

7. Վայելել յուրաքանչյուր օրը


Դերասանուհին կյանքի լավատեսական ընկալում ուներ: Հաճախ նրան միամիտ աղջնակի տեղ էին դնում:  Հեփբերնը երեխայի պես հիանում էր շուրջբոլորը կատարվող ցանկացած բանից:

 

Նրբագեղ Օդրի Հեփբերնի գեղեցկության 7 գաղտնիքները