Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել է աշխատանքից

13:56 • 26.04.16

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Հրամանագրում նշված է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
 

Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»։
 

 

Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել է աշխատանքից