ATV-ին ընդլայնում է ժանրային ուղղվածությունը՝ ներկայացնելով 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիք

17:38 • 28.04.16

Առաջնորդվելով հեռուստատեսային ոլորտի ժամանակակից միտումներով՝  ATV–ին  ներկայացնում է 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիքները, որոնք կգոհացնեն ամենատարբեր հեռուստալսարանների ներկայացուցիչներին: 

Կինոման. հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտված ֆիլմերը, նոր մեգահիթեր Կինոմանի եթերում: 

Հայ TV. ալիք, որտեղ կհնչի բացառապես հայկական երաժշտություն՝ հայտնի և  սիրված հայ արտիստների  կատարմամբ: 

Թավա TV. որսորդություն, ձկնորսություն, խոհանոցային հաղորդումներ և այլ ժամանցային նախագծեր նախատեսված թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար:

Բազմոց TV. վերջին տարիների բազմամիլիոնանոց լսարան գրաված լավագույն հեռուստասերիալները: 

Ֆիլմզոն. անիմացիոն մուլտֆիլմեր, ծիծաղաշարժ կոմեդիաներ մեծահասակների համար:

Եվ այսպես, Ա Թի Վի -ի 5 նոր երանգները եթերում կլինեն մայիսի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում գործող գրեթե բոլոր կաբելային ընկերությունների հեռուստացանցում: Այսպիսով մենք կատարում ենք կայուն զարգացման ուղղությամբ մեր հաջորդ հստակ քայլը՝ ընդլայնելով ոչ միայն սփռման աշխարհագրությունը, այլև ժանրային ուղղվածությունը: 

Փնտրեք 5 նոր ATV և Ձեր հեռուստատեսային օրը դարձրեք առավել գունեղ: 

 


 

 

ATV-ին ընդլայնում է ժանրային ուղղվածությունը՝ ներկայացնելով 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիք