Հունիսի 2-ին Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ. Տիգրան Բալայան
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի համանախագահների հետ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ մանրամասները կներկայացվեն հանդիպումից հետո։










