Քիմ Քարդաշյանը մերկացել է GQ ամսագրի 10-րդ հոբելյանի առթիվ (լուսանկարներ)

21:29 • 15.06.16

Ամերիկյան հեռուստատեսության հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանը  լուսանկարվել է  GQ ամսագրի 10-րդ հոբելյանի առթիվ:

Ինչպես ընդգծում է Daily Mail-ը, երկրորդ երեխային`որդուն, լույս աշխարհ բերելուց հետո սա Քիմի առաջին համարձակ ու գայթակղիչ ֆոտոսեսիան է և նրա առաջին լուսանկարը GQ-ի շապիկին:

Ամսագրի «շապիկային» լուսանկարում 35-ամյա Քիմը պատկերվել է ամբողջովին մերկ`կրելով միայն ամուսնու նվիրած ադամանդե մատանին, իսկ մարմնի բարեմասնությունը ծածկել է կաշվե բաճկոնի օգնությամբ:

The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը լուսանկարվել է նաև վինտաժային մեքենայում՝ ցուցադրելով երկարաճիտ կաշվե կոշիկները:

Եվս մեկ լուսանկարում Քիմը հայտնվել է կաշվե բաճկոնով ու կրքոտ կեցվածքով: