Ամուսնության ինքնատիպ առաջարկներ, որոնք անհնար է մերժել (լուսանկարներ)

12:17 • 15.06.16

Տղամարդու կյանքում, թերևս, ամենաշրջադարձային պահերից մեկը սիրած կնոջն ամուսնության առաջարկ անելն է: Այդ պահն ինքնին յուրահատուկ է, սակայն այն առավել հիշարժան դարձնելու համար հարկավոր է զարկ տալ երևակայությանն ու մտածել առաջարկն առավել ինքնատիպ ու անսպասելի ձևով անելու համար: Նմանատիպ անակնկալ մատուցելու դեպքում Դուք ոչ միայն կհիացնեք Ձեր ընտրյալին, այլև` երեխաներին ու թոռներին պատմելու հետաքրքիր պատմություն կունենաք:



Ստորև boredpanda.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է ամուսնության առաջարկի 6 ձև, որոնցից անհնար է հրաժարվել.

 

Այս երիտասարդն իր ընկերուհուն հրավիրել է աստղադիտակով գիշերային երկնակամարն ուսումնասիրելու: Երբ աղջիկը մոտեցել է սարքին ու նայել ձողի մեջ` տեսել է Լուսնի «վրա» գրված կախարդական հարցը` «կամուսնանա՞ս ինձ հետ»:

 


My Question On The Eye Piece, And She Said Yes. She Is My Best Friend And Wife To Be. The Moon Of My Life

 

Այս երիտասարդն ամուսնության առաջարկ է արել` մոնոպոլիայի խաղատախտակի գաղտնի խցիկներից մեկում թաքցնելով մատանին:

 

 Proposal Using Custom-Made Monopoly Board With Secret Compartment


Ինքնատիպ առաջարկ` «Կոկա Կոլայի» շշերով 


Share A Coke Marriage Proposal

 

Առաջարկ` անձրևանոցներով 

 


Umbrella Bridge Proposal

 

Երիտասարդն ամուսնության առաջարկը տրակտորով «գրել» է դաշտում 


My Cousin Is A Sweet, Hard-Working Farm Boy. He Pulled Off A Rather Impressive Proposal

 

Խելացի դելֆինն օգնության է հասել սիրահար զույգին

 

 
All The Effort The Dolphin Put In For This Proposal, And She Still Goes For The Other Guy

 

Անսպասելի «խաղալիք» Kinder ձվիկի միջից

 


Kinder Surprise Proposal