Էքստրասենս Անի Գրիգորյանը ավտովթարի է ենթարկվել

14:46 • 23.06.16

Այսօր ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել АTV հեռուստատեսությամբ հեռարձակվող «Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Գրիգորյանը:


Վերջինս այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:


Նա նշեց, որ Անի Գրիգորյանին այս պահին դեռ հետազոտում են և դեռևս պարզ չէ, թե ինչ վնասվածքներ է նա ստացել վթարի արդյունքում:

 

 

Էքստրասենս Անի Գրիգորյանը ավտովթարի է ենթարկվել