«Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործը» սկսել է գայթակղիչ լուսանկարներ հրապարակել (լուսանկարներ)

05:10 • 24.06.16

Բանտից դուրս գալուց երեք ամիս անց «աշխարհի ամենագեղեցիկ հացնագործ» Ջերեմի Միքսը իսկապես որոշել է նոր կյանք սկսել։

Մեկ շաբաթ առաջ նա իր առաջին մոդելային լուսանկարները հրապարակեց։ Ըստ երևույթին՝ ժամանակի մեծ մասը նա ծախսում է կնոջ, երեխաների, նկարահանումների և Instagram-ում հրապարակումներ անելու վրա։

Հիշեցնենք, որ 32-ամյա Ջերեմի Միքսը  ձերբակալվել էր 2014թ-ին Կալիֆորնիայում հրաձգության մասնակցելու համար։ Ոստիկանությունը ձերբակալությունից անմիջապես հետո լուսանկարել էր նրան, իսկ այդ լուսանկարները հայտնվել էին ոստիկանության կայքում։ Հենց այդպես նրան սկսեցին ճանաչել և մոդելային կարիերայով զբաղվելու առաջարկներ անել։