Զախարովան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է համարում Թուրքիայի մասնակցությունը

19:22 • 21.07.16

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կախված է բանակցային գործընթացում երկրի ունեցած ներդրման կառուցողականությունից։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

 

«Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, ցանկացած համագործակցություն կարելի է դրական համարել միայն դրա կառուցողական լինելու դեպքում։ Եթե բանակցությունների ընթացքում երկիրն իրոք ավելացնելու բան ունի, կրկնում եմ՝ կառուցողական ներդրում, ապա դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է նա։