Օդանավակայանում ռումբի մասին տեղեկությունը կեղծ է եղել. ԱԻՆ
Որոշ լրատվամիջոցներում քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին հաղորդում է եղել, և այս պահին դեպքի վայրում աշխատում են մասնագետները, նաև որ՝ ռումբի մասին հաղորդում ստանալու պատճառով օդանավակայանում արտակարգ դրություն է հայտարարվել:
«Այս պահին նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Քիչ առաջ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը մեր թղթակից հետ զրույցում հայտարարեց, որ ահազանգը կեղծ է եղել, հիմա ամեն ինչ կարգին է:
Օրվա կարեվոր
- 11:01 • 16.10.26Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026՝ ուղիղ










