Ինչու են բորտուղեկցորդները ձեռքերը մեջքի հետևում պահում (լուսանկար)

14:19 • 16.08.16

Շատ ճամփորդող կամ ուղղակի ուշադիր մարդիկ ամենայն հավանականությամբ նկատած կլինեն, որ ուղևորներին դիմավորելու կամ ինքնաթիռի սրահով անցնելու ժամանակ բորտուղեկցորդները ձեռքերը մեջքի հետևում են պահում, սակայն դեռ չեն ստուգում անվտանգության ամրագոտիները և չեն խնդրում անջատել հեռախոսները:

 

Ո՞րն է պատճառը։ AdMe.ru–ն գտել է պատասխանը և որոշել կիսվել դրանով. թռիչքից առաջ բորտուղեկցորդները պարտավոր են հաշվել ուղևորներին: Հաշվարկն արվում է կամ ինքնաթիռի մուտքի մոտ, կամ սրահում, երբ բոլորն արդեն նստած են լինում:

 

Այս գործում օգնում է հաշվիչ քլիքերը, և բորտուղեկցորդները ձեռքերը մեջքի հետև են տանում, որպեսզի այս գործընթացն ավելորդ ուշադրություն չգրավի:

 

Ինչու են բորտուղեկցորդները ձեռքերը մեջքի հետևում պահում (լուսանկար)