Տիգրան Հակոբյանը` ՀՌԱՀ –ի անդամի թեկնածու

14:06 • 05.09.16

Սեպտեմբերի 13-ին մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նիստի օրակարգում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ընտրությունը. առաջադրված է Տիգրան Հակոբյանը, ով քառօրյայի մեկնարկին  կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ: 
Այս մասին Tert.am–ին հայտնի դարձավ ԱԺ-ից:  


Տիգրան Հակոբյանը ժամանակին եղել է «Հեռուստառադիոպետկոմ»-ի նախագահը, ղեկավարել  «Արմենպրես» լրատվական գործակալությունը, նախքան այդ  «Հայք»  և «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթերի գլխավոր խմբագիրն է եղել:


Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով` ՀՌԱՀ  նախագահի ու անդամների ընտրությունը վեց տարի ժամկետով կատարվում է, այսպես կոչված, որակյալ մեծամասնության ձայներով՝ ԱԺ պատգամավորների ձայների երեք հինգերորդով, սակայն, քանի որ այս անցումային դրույթն ուժի մեջ չի մտել,  ՀՌԱՀ  թափուր տեղի  համար ընտրությունը կկատարվի նախկին կարգով` ձայների պարզ մեծամասնությամբ, ինչին կհետևի ՀՀ նախագահի հրամանագիր:

 
Տիգրան Հակոբյանը եղել է «Ռեսբուպլիկա Արմենիա», «Հայք» թերթերի գլխավոր խմբագիրը, զբաղեցրել է ՀՀ Հեռուստառադիոպետկոմի նախագահի և Արմենպրես լրատվական գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնները, եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերը վարչության և կառավարությանը առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետը: Այժմ ղեկավարում է «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խումբը:

 

Տիգրան Հակոբյանը` ՀՌԱՀ –ի անդամի թեկնածու