Նարեկ Սարգսյանի համար «տրագիկ» չի լինի նախարար չվերանշանակվելը

17:16 • 14.09.16

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նորմալ է վերաբերում նոր վարչապետի կողմից նոր կառավարություն ձևավորելու հանգամանքին:

Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք կմնա՞ նոր թիմում, Նարեկ Սարգսյանն ասաց. «Սրանից երեք տարի առաջ չեմ եղել նախարար, բայց աշխատել եմ, ապրել եմ: Նորմալ եմ տեսնում, որ նոր վարչապետը գա և նոր թիմ ձևավորի»:

Քաղշին նախարարը նշեց, որ իր համար «տրագիկ» չի լինի, եթե նա չհայտնվի նոր կառավարությունում: Նարեկ Սարգսյանը հավաստիացրեց, որ իր համար ավելի մտահոգիչ է իր երկու նախաձեռնությունները օրենք դարձնելու հանգամանքը, որոնք հավանական նոր նախարարի պաշտոնավարման պարագայում կարող է և չեղյալ համարվեն:  

«Օրենքներից մեկն արդեն գտնվում է խորհրդարանում։ Խոսքը «Հին Երևան» նախագծի մասին է, իսկ մյուսը՝ ճարտարապետության մասին օրենքը նոր պետք է ընդունվի կառավարության կողմից: Եթե ես նոր կառավարությունում չլինեմ, կաջակցեմ նոր նախարարին՝ օրենք դարձնելու համար այս նախաձեռնությունները»,- հավելեց Նարեկ Սարգսյանը:

 

 

Նարեկ Սարգսյանի համար «տրագիկ» չի լինի նախարար չվերանշանակվելը