Մոսկվա-Երևան ավտոբուսի զոհված վարորդը Տավուշի մարզի Թովուզ գյուղի նախկին բնակիչ Յուրա Պողոսյանն էր

14:51 • 14.10.16

Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևանի վթարված ավտոբուսի զոհված վարորդը Յուրա Պողոսյանն էր. նա Տավուշի մարզի Թովուզ գյուղի բնակիչ էր, թեպետ տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Երևան:

Թովուզի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը Tert.am –ի հետ զրույցում հայտնեց. «Մեր համագյուղացին էր, բայց Երևան էր տեղափոխվել` Դավիթաշեն թաղամաս: Լավ մարդ էր, ընտանիքի հայր, ամուսնացած էր, ուների երկու որդի»:

Մեր տեղեկություններով՝Յուրա Պողոսյանի որդին ևս վարորդ է և զբաղվում է ուղևորափոխադրումներով:

 

Մոսկվա-Երևան ավտոբուսի զոհված վարորդը Տավուշի մարզի Թովուզ գյուղի նախկին բնակիչ Յուրա Պողոսյանն էր