Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն ներկայացրել է իր նոր` «Վանա լճին» երգի տեսահոլովակը (տեսանյութ)

13:12 • 16.10.16

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն ներկայացրել է իր նոր` «Վանա լճին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Սա հայազգի երգչուհու թվով երրորդ տեսահոլովակն է:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը, պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել է Անդրե Սիմոնյանը:

Ստամբուլահայ Սիբիլը, այս անգամ էլ հավատարիմ մնալով իր սկզբունքին, երգում է բացառապես հայերենով: 



Սիբիլ Բեքթորոսօղլուն ծնվել և ապրում է Ստամբուլում: Սկսել է երգել փոքր հասակից եկեղեցական «Սուրբ Վարդանանց», այնուհետև` հայկական Սահակյան վարժարանին կից երգչախմբում։

2010 թ. նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ գտան «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում։

«Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Օզքան Աքսուլառի՝ Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական պետական հեռուստատեսությամբ:

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն ներկայացրել է իր նոր` «Վանա լճին» երգի տեսահոլովակը (տեսանյութ)