Երուսաղեմում ցուցադրվել է սալաքարը, որին դրվել է Քրիստոսի մարմինը. The Daily Mail (լուսանկարներ)
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ցուցադրվել է այն սալաքարը, որին, ըստ քրիստոնյաների, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, սալաքարը ցուցադրվել է հույն մասնագետների թիմի կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Ըստ ավանդության՝ Քրիստոսի մարմինը խաչից իջեցվելուց հետո դրվել է հենց այս սալաքարի վրա: Այնուհետև, սալաքարը տեղափոխվել է Ծննդյան քարանձավ, որն այժմ գտնվում է Սուրբ Հարության տաճարում ու համարվում դրա ամենասրբազան հատվածներից մեկը:
Գիտնականները նշել են, որ վերանորոգման աշխատանքները հնարավորություն են ընձեռել իրենց պարզել, թե ինչպիսին է եղել սալաքարի մակերևույթն ավելի քան 2 հազարամյակ առաջ, երբ Քրիստոսի մարմինն առաջին անգամ դիպչել է դրան:
Աղբյուրը մանրամասնում է, որ եկեղեցում իշխում են Հռոմի կաթոլիկ, Հույն ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնց ներկայացուցիչները որոշել են մի կողմ դնել առկա տարաձայնություններն ու լարվածությունը հանուն Քրիստոսի գերեզմանավայրի վերանորոգման նախագծի իրագործման:





















