Gangnam Style-ի հեղինակի 2-րդ տեսահոլովակը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում (տեսանյութ)

10:46 • 31.10.16

Հանրահայտ Gangnam Style հիթի հեղինակ հարավկորեացի կատարող PSY-ի հերթական երգը YouTube ժամանցային կայքում հաղթահարել է 1 մլրդ դիտման շեմը:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս մասին երաժիշտը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:


Հայտնի է, որ GENTLEMAN M/V երգի տեսահոլովակը YouTube-ում էր տեղադրվել դեռևս 2013թ.:


Աղբյուրը նկատում է, որ Gangnam Style հիթից ընդամենը 159 օր էր պահանջվել 1 մլրդ դիտում ապահովելու համար: Նշվում է, որ այն ներկայում YouTube-ում ունի ավելի քան 2.6 մլրդ դիտում ու շարունակում է մնալ կաքի ամենահայտնի տեսահոլովակը:

 

 

Gangnam Style-ի հեղինակի 2-րդ տեսահոլովակը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում (տեսանյութ)