ԻՊ-ի գրոհայինները Մոսուլից փախչելով՝ հրդեհում են նավթահորերը (տեսանյութ)
Իրաքում հազարավոր ընտանիքներ ապրում են «ծխով լի դժոխքում» այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» գրոհայինները կրակի են տալիս նավթահանքերը` փախչելով Մոսուլի մոտակա գյուղերից ու արվարձաններից:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, հումանիտար աշխատակիցների խոսքով` երեխաների դեմքերը «սև մրով են պատվել», և բնակիչների մոտ սուր շնչառական խնդիրներ են ի հայտ գալիս: Ջիհադականները միտումնավոր հրդեհում են նավթահորերը այն շրջաններում, որտեղից ստիպված են հեռանալ` իրաքյան բանակի մոտենալով:
Հազարավոր մարդիկ գտնվում են հրդեհված տարածքներով շրջապատված թաղամասերում, որտեղ ծուխը ձգվում է 20 կմ երկարությամբ:










