Սաակաշվիլին հայտնել է Դոնալդ Թրամփի հետ ընկերության մասին և «զգույշ լինելու» կոչ արել
Ուկրաինայի Օդեսա շրջանի դեռևս գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի հետ ընկերության մասին, որի հետ ծանոթ է ավելի քան 20 տարի:
«Անկանխատեսելի քաղաքականությամբ ուժեղ անձնավորություն: Մենք պետք է ավելի զգույշ և կազմակերպված լինենք, քան երբևէ»,- մեջբերում է Gazeta.ru-ն Սաակաշվիլիի խոսքերը:
Նա նաև նշել է, որ ինքը «ենթադրել է» Թրամփի հաղթանակն ընտրություններում:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին հայտարարել էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը լքելու մասին։










