Մթերքներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը
Յուրաքանչյուր օրգանիզմ նյութափոխանակության կազմակերպման իր ժամանակացույցն ունի, սակայն բավարար քնելու, մարզվելու, շատ ջուր խմելու և ճիշտ սնվելու արդյունքում հնարավոր է արագացնել այդ գործընթացը, ինչն էլ կնպաստի լավ տրամադրության ապահովմանն ու ավելորդ քաշից ազատվելուն:
Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն մթերքները, որոնք արագացնում են նյութափոխանակության գործընթացը:
1.Կծու պղպեղ
Ուսումնասիրությունը պարզել է, որ կծու պղպեղի օգտագործումը 25 տոկոսով արագացնում է նյութափոխանակությունը:

2.Ամբողջական ձավարեղեն. վարսակ և շագանակագույն բրինձ
Առողջ սննդակարգում անպայման պետք է ներառել ամբողջական ձավարեղենի տեսակները, որոնք նաև կարգավորում են ինսուլինի մակարդակն օրգանիզմում:

3.Բրոկկոլի
Այն կալցիումի մեծ աղբյուր է, որն արագացնում է նյութափոխանակության ընթացքը: Այն հարուստ է նաև С, К և А վիտամիններով:

4.Կարմիր լոբի
Կարմիր լոբին առաջնային մթերքներից է նյութափոխանակության արագացման համար: Այն սպիտակուցի հզոր աղբյուր է, որը հավասարազոր է մսին:

5.Սուրճ և կանաչ թեյ
Այս երկու ըմպելիքն օգնում են նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ և արագացնել նյութափոխանակությունը:

6.Տանձ ու խնձոր
Ավելորդ քաշի դեմ պայքարում այս երկու միրգն իրական դաշնակիցներ են:

7.Համեմունքներ
Կոճապղպեղը, սև պղպեղը, սխտորը նպաստում են նյութափոխանակության կարգավորմանն ու այրում ավելորդ ճարպերը:

8.Ցիտրուսային մրգեր
Նարինջը, թուրինջը և կիտրոնը ևս լավ օգնականներ են նյութափոխանակության արագացման և ավելորդ քաշից ձերբազատվելու համար:

9.Կալցիումով հարուստ մթերքներ
Կարևոր է կալցիումով հարուստ մթերքներ օգտագործել, այս պարագայում անփոխարինելի է կաթնամթերքը:

10.Օմեգա-3 ճարպաթթուներ
Օմեգա-3 ճարպաթթուներն առկա են ձկան մեջ, ինչպես նաև ընկույզի և կտավատի յուղի:











