Ադրբեջանի հավաքականը պարտությունից հետո հայրենիք է վերադարձել գնված հեռուստացույցներով

23:55 • 13.11.16

Պարզ պատկերը մեղմացնում է պարտության ցավը,- գրում է Eurosport-ը՝ հղում անելով Sky Sports-ին:

 

Ադրբեջանի ազգային հավաքականի անդամներն Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հերթական տուրի՝ Հյուսիսային Իռլանդիայի հետ հանդիպումից հետո (0:4) գնել են ընդհանուր 14 հազար արժողությամբ 8 հեռուստացույց:

 

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները հատուկ միկրոավտոբուս են վարձել հեռուստացույցներն օդանավակայան տեղափոխելու համար: