Մահացել է մոսկվայաբնակ հայտնի երաժիշտ Անդրեյ Դավիդյանը

12:59 • 13.11.16

Մոսկվայի Բոտկինսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Ռուսաստանի ձայնը 2» հեռուստանախագծի մասնակից հանրահայտ Անդրեյ Դավիդյանը, ինչի մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:


«Մեծ ցավով հայտնում ենք, որ Անդրեյը լքել է այս աշխարհը...

Թող Աստված լուսավորի նրա լուսավոր հոգին»,-գրված է  Դավիդյանի էջում:

 

Հայտնի է, որ երաժշտի մահվան լուրը հաստատել է նաև նրա պաշտոնական ներկայացուցիչ  Յուրի Դենիսովը:


Վերջինի փոխանցմամբ՝ 60-ամյա Դավիդյանի մահվան պատճառը եղել է սակավարյունային (իշեմիկ) կաթվածը, ինչի հետևանքով տղամարդն ընկել է կոմայի մեջ:

 

Մահացել է մոսկվայաբնակ հայտնի երաժիշտ Անդրեյ Դավիդյանը