Վատցկեն մեկնաբանել է Մխիթարյանի վերադարձի մասին տեղեկությունը

13:48 • 16.11.16

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վերադարձի մասին տեղեկությունները:

 

Օրեր առաջ, միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է հունվարին վարձավճարով վերադարձնել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին:

 

Վատցկեն, մեկնաբանելով Մխիթարյանի վերադարձի մասին լուրերը ասել է.

 

«Այդ տարբերակը լիովին բացառված է»:

 

Հայ ֆուտբոլիստն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ ցանկանում է ամրապնդվել «Մանչեսթեր Յունայթեդում»: