Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելուց հետո որոշել է լեսբուհի դառնալ. ամերիկյան ԶԼՄ-ներ

23:56 • 17.11.16

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին խոստովանել է, որ նախկինում սիրուհի է ունեցել և կցանկանար շարունակել ուսումնասիրել իր լեսբիական կողմը:  Այս մասին գրում է Life.ru-ն` հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո Ջոլին այլևս չի ցանկանում հարաբերություններ ունենալ տղամարդկանց հետ: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները` վկայակոչելով դերասանուհուն մոտ կանգնած անանուն աղբյուրին, դերասանուհին մտածում է իր նախկին սիրուհու` Ջեննի Շիմիցուի հետ հարաբերությունները վերականգնելու մասին:

Շիմիցուն ևս ամերիկուհի մոդել և դերասանուհի է, ով ճապոնական ծագում ունի: Նրանց միջև սիրավեպ է եղել 1996-ին, երբ նրանք միասին նկարահանվել են Foxfire ֆիլմում: