Պարո՛ն Շաբոյան, Ձեր ջանքերն ուղղեք առաջնային սպառման ապրանքների շուկա. վարչապետը «Երևանի գարեջրից» 110 մլն բռնագանձելու մասին (տեսանյութ)

11:58 • 18.11.16

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ «Երևանի գարեջուր» գործարանից 110 մլն դրամ բռնագանձելու որոշմանը:

Վարչապետի խոսքով՝ չնայած հանձնաժողովն անկախ մարմին է, սակայն դա իրենց չի զրկում կարծիք հայտնելու հնարավորությունից։

«Պարոն Շաբոյանին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկայի վրա, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են»,-ասաց նա։

Կարեն Կարապետյանը նշեց, որ առաջնային ապրանքների շուկան առավել առաջնահերթ խնդիրներ ունի, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ շուկայում կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, և կա լուրջ մրցակցություն: