Ջենիֆեր Լոպեսի հետ համբույրից հետո Մարկ Էնթոնին բաժանվել է կնոջից. The Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասի T-Mobile Arena համերգասրահում օրերս կայացել է Latin Grammy երաժշտական մրցանակաբաշխությունը, որի աստղային հյուրերի թվում են եղել նախկին ամուսիններ Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կրքոտ լատինամերիկացիները համատեղ ելույթ են ունեցել և բեմում գտնվելու ժամանակ, չկարողանալով զսպել ներքին հույզերի պոռթկումը, համբուրվել են հանդիսատեսի աչքի առաջ:
Բրիտանական պարբերականի ունեցած տվյալներով՝ ճակատագրական համբույրից հետո 48-ամյա Էնթոնին բաժանվել է կնոջից՝ 28-ամյա Շենոն դել Լիմայից, ում հետ ապրել է 2 տարի:
Հիշեցնենք, որ Լոպեսն ու Էնթոնին ամուսնացած են եղել 2004-2014թթ. և ունեն 2 երեխա՝ աղջիկ ու տղա:















