Corona-ի հիմնադիրը հարազատ գյուղի ամեն բնակչի 2 մլն ֆունտ ստերլինգ է կտակել

14:05 • 25.11.16
Corona-ի հիմնադիրը հարազատ գյուղի ամեն բնակչի 2 մլն ֆունտ ստերլինգ է կտակել

Գարեջրի արտադրությամբ զբաղվող ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Corona-ի հիմնադիր Անտոնիո Ֆերնանդեսն իր հարազատ գյուղի բնակիչներից յուրաքանչյուրին թողել է 2 մլն ֆունտ ստերլինգ, ինչը համարժեք է 2.4 մլն եվրոյին:


Ինչպես նշում է The Telegraph-ը, Ֆերնանդեսը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսին 98 տարեկանում, իր կտակում նա 169 մլն ֆունտ ստերլինգ է ժառանգել Իսպանիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Սերեզալես դել Կոնդադո գյուղին:


Հայտնի է, որ գործարարը ծնվել ու մեծացել է այժմ 80 բնակիչ ունեցող գյուղում: Նշվում է, որ բնակիչներն անակնկալի են եկել միլիոնատեր դառնալու փաստից ու դեռևս չեն որոշել՝ ինչպես են վարվելու գումարների հետ:


Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Ֆերնանդեսի ծնողներն ունեցել են 13 երեխա, ապրել են աղքատության մեջ ու ստիպված են եղել փոքրիկ Անտոնիոյին զրկել ուսումից, որպեսզի նա իրենց հետ աշխատի դաշտերում:


Սակայն իսպանացու նպատակասլացությունն ու ջանասիրությունը տվել են իրենց արդյունքը: Նա հիմնել է Corona գարեջրի ընկերությունը, որը դարձել է աշխարհում ամենախոշորներից մեկը: