Ջոլին շարունակում է հյուծվել. նրա քաշը հասել է 34 կգ-ի. Radar Online

11:58 • 30.11.16

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, որը վերջին շրջանում կտրուկ քաշ է կորցրել, շարունակում է  ֆիզիկապես հյուծվել:


Ինչպես նշում  է radaronline.com կայքը՝ դերասանուհուն մոտ աղբյուրների հղումով, այժմ Ջոլիի քաշը հասել է 34 կիլոգրամի:


Հայտնի է, որ հոլիվուդյան աստղը Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության պատճառով գտնվում է նյարդային հոգեվիճակում ու շատ վատ է սնվում:


«Նա ընդհանրապես ոչինչ չի ուտում: Ձեռքերը բարակ ձողերի են նմանվել, երևում են մաշկի տակից դուրս ցցված ոսկորները: Նա շատ է հյուծվել»,- Radaronline.com-ի հետ զրույցում ասել է քաջատեղյակ աղբյուրը:


Մինչդեռ նյույորքցի թերապևտ Սթյուարտ Ֆիշերը, մեկնաբանելով Ջոլիի վիճակը, նշել է, որ ներկայիս քաշը վտանգավոր  է աստղի առողջության համար:


Ջոլիի մտերիմները մտավախություն ունեն, որ այսպես շարունակվելու դեպքում, դերասանուհուն ստիպված կլինեն ձողիկով կերակրել:


Աղբյուրը հավելում է նաև, որ ամուսնալուծության գործընթացում գտնվող կինոաստղը սկսել է չափից շատ ծխել: Մտերիմների փոխանցմամբ՝ նա օրական մոտ 2 տուփ ծխախոտ է օգտագործում:

Ջոլին շարունակում է հյուծվել. նրա քաշը հասել է 34 կգ-ի. Radar Online