Հորդառատ անձրևները Սաուդյան Արաբիայում անապատը վերածել են «ծովի» (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայում տեղացած հորդառատ անձրևների պատճառով մայրաքաղաք Էր Ռիյադի հյուսիսային՝ անապատային հատվածը վերածվել է «ծովի»:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, հորդառատ տեղումներն իրենց տակ են առել անապատի տաք ավազներն ու տարածքը նմանեցրել հսկայական ջրափոսի:
Աղբյուրը նկատում է, որ ջրային մակերևույթը ձգվում է մի քանի կիլոմետր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիայում ձյան տեսքով տեղումներ էին եղել, ինչի հետևանքով անապատի ավազը ծածկվել էր ձյան ճերմակ շերտով:










