Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհայինի տարիներից մնացած գաղտնի պահեստ է հայտնաբերվել (տեսանյութ)

12:36 • 06.12.16

Ֆրանսիայում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհայինի տարիներից մնացած գաղտնի պահեստ, որտեղ գերմանացիների ներխուժումից հետո բնակիչները թաքցրել են իրենց ավտոմեքենաները:

Lenta.ru-ի հաղորդմամբ` պահեստը հայտնաբերել է բելգիացի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վինսենթ Միշելը։

Նշվում է, որ լքված քարհանքում գտնված փոխադրամիջոցները ժանգոտած են: