Խաբարովսկում շունը 1 շաբաթ հրաժարվել է լքել հղի «ընկերուհուն» (տեսանյութ)
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքի բնակիչներն ականատես են եղել շան անսահման հավատարմության հուզիչ օրինակի, գրում է life.ru-ն՝ մանրամասնելով, որ շունը 1 շաբաթ շարունակ ապրել է իր սատկած հղի ընկերուհու կողքին:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Նեկրասովկա բնակավայրում, որտեղի գիշերօթիկներից մեկում ապրում էին շներ: Կենդանիներն ընկերացել էին երեխաների հետ ու հաճախ էին նրանց հետ խաղում: Սակայն վերջերս ինչ-որ մեկը թունավորել է կենդանիներին, որոնց մի մասը սատկել է գիշերօթիկի տարածքում, իսկ մյուս մասը՝ փախել:
Շներից մեկը հրաժարվել է լքել թունավորումից սատկած ընկերուհուն, որը պատրաստվում էր ձագեր ունենալ:
Տեղի բնակիչները, տեսնելով հուզիչ ու տխուր տեսարանը, ամեն օր սնունդ են բերել շան համար, սակայն կենդանին չի դիպչել դրան:
Հայտնի է, որ բնակիչները սատկած շան մարմինը ծածկել են ճյուղերով, որպեսզի գարնան գալուն պես թաղեն այն: Սակայն շունը շարունակում է պտտվել նույն տեղում՝ ցուցադրելով նախանձելի հավատարմություն:










