Հիմա էլ հնդկական սերիալներն են չէ՞. Սերժ Սարգսյան

23:37 • 14.12.16

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է, որ ներկայիս սերիալներով մի ամբողջ ազգ է դեգրադացվում։

«10 տարի առաջ էլ նույն դեգրադացիան էր, պարզապես ծագման երկրներն էին տարբեր, հիմա էլ հնդկականներն են չէ՞»,-նշեց Սարգսյանը:

Մշակույթի գործիչների հետ հանդիպման տեսաձայնագրությունը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության եթերով:

Նախագահն իր խոսքում նշել է, որ մասնավոր ընկերությունները սերիալներ ցուցադրելը պատճառաբանում են ռեյտինգով. «Ասում են շուկան փոքր է, ռեկլամ տվող չկա»,-ասել է Նախագահը։

Նա ընդգծել է, որ  պետությունն առաջին հերթին պատասխանատվություն է կրում Հանրային հեռուստաընկերության համար: «Հանրայինը շատ կշտամբանքի տեղ չունի»,-ասել է նա։