Թուրք հաղորդավարը չի կարողացել զսպել արցունքները՝ տեսնելով սիրիացի փոքրիկի տառապանքը (տեսանյութ)

17:16 • 17.12.16

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարկել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրք հաղորդավարը հաղորդման ժամանակ արտասվում՝ տեսնելով պատերազմի պատճառով սիրիացի փոքրիկի կրած տառապանքը:

Հաղորդավոր Թուրգայ Գյուլերը չի կարողացել զսպել հուզմունքն ու արցունքները, երբ հեռուստառեպորտաժի ժամանակ, տեսել է՝ ինչպես են հալեպցի բժիշկներն առանց անզգայացման վիրահատում 5-ամյա վիրավոր փոքրիկին:

Աղբյուրը հիշեցնում է, որ սիրիական Հալեպը շարունակում է գտնվել մարդասիրական ճգնաժամի մեջ: Հայտնի է, որ քաղաքի արևելյան հատվածի բնակիչները պարենի, խմելու ջրի և առաջին անհրաժեշտության դեղորայքի պահանջ ունեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրիական կառավարական բանակին հաջողվել էր ազատագրել Հալեպը ու տարհանել գրոհայինների վերահսկողության տակ գտնվող բնակիչների մի մասին: