Անջելինա Ջոլին զարմացել է Բրեդ Փիթի նոր խնդրանքից
Անջելինա Ջոլին արձագանքել է Բրեդ Փիթի նոր խնդրանքին՝ գաղտնի դարձնել իրենց ընտանիքի անձնական կյանքին վերաբերող տվյալները: Աղբյուրը հաղորդել են, որ դերասանուհին ամուսնու նման քայլն անիմաստ է անվանել, հաղորդում է spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ դերասանի փաստաբանները դիմում են ներկայացրել դատարն, որի նպատակը մասնավոր տեղեկատվության հրապարակումից երեխաների պաշտպանությունն է: Փիթի խոսքով՝ Ջոլին, ով ձգտում է ստանալ երեխաների նկատմամբ միանձնյա խնմակալություն, հասնում է իր նպատակին՝ անտեսելով համաձայնությունը և հանրության սեփականությունը դարձնելով երեխաների բուժող բժիշկների անուններն ու այլ անձնական տեղեկատվություն:
Ի պատասխան այդ մեղադրանքի Անջելինայի կողմը հայտարարել է, որ դերասանուհին արդեն փաստաթղթեր ստորագրել է և եթե չհարգեր մտերիմ մարդկանց անձնական սահմանները, ապա վաղուց կպատմեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել օդանավի սրահում, որտեղ վիճել են Բրեդն ու իրենց ավագ որդի Մեդոքսը:
Ըստ աղբյուրների՝ երեխաները նույնպես սկսել են իրար հետ վիճել: Մեդոքսն ու Փաքսը չեն ցանկանում հանդիպել Փիթին, իսկ նրանց կրտսեր քույրերը մեղադրում են նրանց, կարծելով, որ հենց եղբայրների պատճառով է, որ հայրիկն իրենց հետ չէ:










