Թաիլանդում 3 մետրանոց կոկորդիլոսը շոուի ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա (տեսանյութ)

22:44 • 01.01.17

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ցուցադրված է՝ ինչպես է վտանգավոր համարի կատարման ժամանակ կոկորդիլոսը հարձակվում ու իր ահեղ երախի մեջ առնում վարժեցնողի ձեռքը:


Երեք մետրանոց երկկենցաղն այնքան ուժեղ է բռնում թաիլանդցու ձեռքը, որ նա նույնիսկ մի անգամ ամբողջ մարմնով պտույտ է անում և գետնին ընկնում:


Այս տեսարանից սարսափած՝ հանդիսատեսն անհանգստացած ձայներ է հանում, սակայն, բարեբախտաբար, կոկորդիլոսը բացում է բերանն ու բաղձալի ազատություն շնորհում 47-ամյա վարժեցնողին: