Մահացել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը
Այսօր 48 տարեկանում մահացել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։
Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը՝ հավելելով, որ նախարար Ալթունյանի կինը մահացել է Երևանում:
Tert.am-ի տեղեկություններով՝ նախարարի կինը մահացել է երկարատև ծանր հիվանդությունից. նա բուժվում էր Գերմանիայում։
Լևոն Ալթունյանն ունի մեկ որդի։










