Ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր դեռահաս

19:33 • 18.02.17

Երբ զգացմունքները խեղդում են և վախեցնում քեզ՝ ցանկանում ես քո մտորումներով և անհանգստություններով կիսվել հատկապես նրանց հետ, ովքեր վերապրել են նույնը: 

Հաճախ դրանք լինում են հենց ֆիլմերի պատմությունների հայտնի հերոսները:

adme.ru-ն առաջարկում է մի քանի այդպիսի հետաքրքրաշարժ ֆիլմեր, որոնք «պետք կգան» յուրաքանչյուր դեռահասի:

Իմ աղջիկը

Հայտնի «Տանը մենակ» ֆիլմաշարի հերոսը, պարզվում է, մինչ այդ հասցրել է պարգևատրվել ֆիլմում լավագույն համբույրի համար: Իսկ այդ համբույրը կարելի է տեսնել 1991թ.-ին նկարահանված «Իմ աղջիկը» ֆիլմում: Զգացմունքային ու բարի այս կինոնկարը անտարբեր չի թողնի ոչ ոքի:




Բում

Թեթև ֆրանսիական այս կատագերգությունը դուր կգա ցանկացած դեռահասի: Որովհետև յուրաքանչյուրին, անշուշտ, ծանոթ են այս զգացմունքային, մի փոքր էլ զվարճալի աղջկա ապրումները, որը փորձում է ադապտացվել նոր դպրոցին, շրջապատին ու ամենակարևորը՝ որքան հնարավոր է շուտ սիրահարվել:





Լիալուսնի թագավորությունը

Այս ֆիլմն ապացուցում է, որ սերն իսկապես տարիք չի հարցնում: Ռեժիսոր Ուես Անդերսոնի նկարահանած ֆիլմը պատմում է, թե ինչպես է որբ տղան մեծահասակներից փախչում  ներփակ ու չշփվող մի աղջկա հետ, որպեսզի սկսեն նոր, սիրով ու զգացմունքայնությամբ լի ճանապարհորդություն:



Ինչ-որ բան ասա 

Առաջին սերն, իհարկե, երբեք չի մոռացվում: Այս մասին գիտի նաև ֆիլմի հերոս Լոյդը, ով մի դեռահաս է, որը կանգնած է որոշիչ ընտրության առաջ. հանձնվե՞լ, թե առաջ շարժվել անկախ ամեն ինչից: 



Լավ երեխաները չեն արտասվում 

Հոլլանդական այս ֆիլմը մեկ վայրկյանում փոխում է մեծերի կարծիքը երեխաների կայունության ու ինքնուրունության մասին: Ֆիլմում դեռահաս աղջիկը, ով պայքարում է արյան քաղցկեղի դեմ, ապացուցում է, որ ցանկացած տարիքում մարդ ունակ է գործել քաջագործություններ ու ամենակարևորը՝ սիրել:

Ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր դեռահաս