«Կովկասի գերուհին» սիրված ֆիլմն արդեն 50 տարեկան է
50 տարի առաջ՝ 1967 թվականի ապրիլի 1-ին, տեղի ունեցավ Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» սիրված ֆիլմի շնորհանդեսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կատակերգության հաջողությունն ապշեցուցիչ էր, այն արագորեն տարածում ստացավ ԽՍՀՄ բոլոր երկրներում և անգամ դրանից դուրս: Մինչև հիմա էլ ֆիլմը շարունակում է մնալ միլիոնավոր հանդիսատեսների սիրելին:
Ուշագրավ է, որ խորհրդային գրաքննությանը դուր չէին գալիս կատակերգության մեջ տեղ գտած «դատարկաբանությունները»: Սակայն մի օր ֆիլմը հայտնվեց անձամբ Լեոնիդ Բրեժնևի մոտ, ով շատ հավանեց այն: Նրա շնորհիվ էլ «Կովկասի գերուհին» հանձնվեց հանրության դատին և դարձավ ամենասիրված ֆիլմերից մեկը:










