Նոր iPhone-ն առաջինը գնելու համար ավստրալացին 10 օր առաջ հերթ է կանգնել Apple-ի խանութի մոտ (լուսանկարներ)

13:07 • 12.09.17

Աշխարհի թերևս ամենահայտնի սմարթֆոնի՝ iPhone-ի մոլի երկրպագուներից Մազեն Կոռուչեն այնքան է տարվել առաջինը նոր iPhone-ը գնելու ցանկությամբ, որ արդեն 10 օր է՝ հերթ է կանգնել Սիդնեյ քաղաքում Apple-ի պաշտոնական խանութի մոտ ու սպասում է սարքի վաճառքում հայտնվելուն:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ենթադրվում է, որ ընկերությունը նոր iPhone X-ը կներկայացնի այսօր` Կուպերտինոյում գտնվող գլխամասում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ: Այն, հավանաբար, վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 22-ից:

Ինչ վերաբերում է 20-ամյա Կոռուչեին, ապա նա վստահ է, որ նոր iPhone-ն այն աստիճան լավն է լինելու, որ դրան հաստատ արժեր փողոցում 10 օր շարունակ սպասել:

«Նախորդ տարի ես Սիդնեյում նոր iPhone-ը գնած 3-րդ մարդն էի, այս տարի ուզում եմ առաջինը լինել: Կար մի մարդ, որն ինձ 50.000 դոլար առաջարկեց այս տեղի համար, բայց ես մերժեցի»,-ասել է երիտասարդը:


Նա նաև պատմել է, որ տեղը չկորցնելու հարցում իրեն օգնում են 2 ընկերները, որոնք գիշերն իր փոխարեն կանգնում են խանութի կողքին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, iPhone սմարթֆոնի ամենակատարելագործված մոդելը կկոչվի iPhone X ու կարժենա ավելի քան 1.000 դոլար: Դրան կից կներկայացվեն նաև iPhone 8 և iPhone 8 Plus մոդելները:


iPhone 8-ը կունենա դիմային պանելի մի ծայրից մյուսը ձգվող մեծ էկրան, անլար լիցքավորման հնարավորություն ու ապակյա հետին պանել, վիրտուալ իրականության դիմային սարք, դիմաճանաչողական գործառույթ, շատ ավելի որակյալ Retina էկրան, կգործի iOS 11 օպերացիոն համակարգի հիմքով:


Նշվում է, որ iPhone 8-ի ամենահզոր մոդելը կարժենա 1.199 դոլար: Նորույթի 64 Գբ հիշողության ծավալով մոդելը կարժենա 999, 256 Գբ-ն՝ 1.099, 512 Գբ-ն՝ 1.199 դոլար:

 

Mazen Kourouche (pictured outside the Apple store on George Street) is going to camp outside the store for 10 days to ensure he is the first to get his hands on the new iPhone

The iPhone 7 is seen displayed inside the Apple Store on George St in Sydney last year

 

Նոր iPhone-ն առաջինը գնելու համար ավստրալացին 10 օր առաջ հերթ է կանգնել Apple-ի խանութի մոտ (լուսանկարներ)