Brabus-ը կներկայացնի V12 շարժիչով ամենահզոր Mercedes-Benz G-Class ամենագնացը (լուսանկարներ)

11:15 • 12.09.17

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնի մեքենաների լյուքս դասի թյունինգավորմամբ զբաղվող Brabus ընկերությունը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում կներկայացնի նոր նախագիծը՝ 900 ձիաուժ հզորությամբ Mercedes-Benz G-Class-ը, որը կդառնա V12 շարժիչով ամենահզոր ամենագնացն աշխարհում:

Ինչպես նշում է motor.ru-ն, այս մեքենան կարտադրվի ընդամենը 10 օրինակով: Դրանցից յուրաքանչյուրի գինը կլինի 666.000 եվրո:

Նորույթը կառուցված է Mercedes-AMG G 65 մեքենայի հիմքով: Brabus-ի հմուտ մասնագետները կատարելագործել ու հզորացրել են օրիգինալ տարբերակի տեխնիկական բնութագիրը: Զգալի ավելացել է շարժիչի աշխատանքային ծավալն ու ձիաուժը:

Brabus 900-ը 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 3.9 վայրկյանում, ինչը 1.4 վայրկյանով ավելի է բազային Mercedes-AMG G 65-ից: Նորույթի զարգացրած առավելագույն արագությունը 270կմ/ժ է:

Brabus-ը կներկայացնի V12 շարժիչով ամենահզոր Mercedes-Benz G-Class ամենագնացը (լուսանկարներ)