Nokia-ն ներկայացրել է iPhone-ի ու Galaxy-ի «գլխավոր մրցակցին» (տեսանյութ)
Ֆիննական Nokia տեխնոլոգիական ընկերությունը, որն այժմ պատկանում է HMD Global բրենդին, ներկայացրել է իր գլխավոր սմարթֆոնը, որի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 21-ին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ըստ արտադրողի՝ Nokia 8-ը կդառնա սմարթֆոնների շուկայի 2 «ծանրքաշայինների»՝ iPhone-ի և Samsung Galaxy-ի գլխավոր մրցակիցը:
Հաշվի առնելով դրա տպավորիչ տեխնիկական բնութագիրն ու ի տարբերություն այդ մոդելների բավական մատչելի գինը (460 դոլար)` այն հաջողության հասնելու բոլոր շանսերն ունի:
Նորույթն աշխատում է Android օպերացիոն համակարգով, պատրաստված է ալյումինից, շատ բարակ ու թեթև է: Բացի այդ, դրա տեսքն ակնահաճո է ու ոճային:
Սմարթֆոնը համալրված է 5.3 դյույմ անկյունագծով IPS LCD էկրանով, Qualcomm SnapdragonTM 835 պրոցեսորով:
Ըստ ոլորտի մասնագետների՝ այն իր որակով ամենևին էլ չի զիջում iPhone 7-ին ու Galaxy 8-ին:










