10 մլն դոլար. վաճառվել է La Ferrari-ի վերջին մոդելը (լուսանկարներ)

14:22 • 12.09.17

Իտալական արտադրության Ferrari LaFerrari Aperta սուպերհիբրիդի բաց տարբերակի վերջին՝ 210-րդ օրինակը RM Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 10 մլն դոլարով:

Ինչպես հայտնում է motor.ru-ն, աճուրդը կազմակերպվել էր Ferrari մեքենաշինական բրենդի 70-ամյակի կապակցությամբ: Վաճառքից ստացված գումարն ուղղվելու է բարեգործությանը, մասնավորապես` երեխաներին օգնող Save the Children կազմակերպությանը:

Ալ կարմիր LaFerrari-ն համալրված է 6.3լ աշխատանքային ծավալով V12, ինչպես նաև էլեկտրական շարժիչով, որոնց համատեղ հզորությունը 963 ձիաուժ է:

Այն 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 3 վայրկյանում: Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 350կմ/ժ է:

 

743c37c93db74e5dd66014db91699bee07fd860c

 

10 մլն դոլար. վաճառվել է La Ferrari-ի վերջին մոդելը (լուսանկարներ)