Apple Park-ի ներսում. «Սթիվ Ջոբսի թատրոնը» ներառող նոր կամպուսի ավարտուն տեսքը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)

13:21 • 13.09.17

Համացանցում հրապարակվել են ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող և «Սթիվ Ջոբսի թատրոն» անվանումը ստացած սրահը ներառող նոր կամպուսի ավարտուն տեսքը ցուցադրող լուսանկարներն ու տեսանյութը:

Business Insider-ի հաղորդմամբ՝ Apple Park-ում գտնվող նոր կամպուսի կառուցման համար 5 մլրդ դոլար է պահանջվել: Այստեղ ընկերությունը պլանավորում է անցկացնել տարատեսակ միջոցառումներ:

Նշվում է, որ Apple-ը պլանավորում է մինչև տարեվերջ աշխատակիցներին տեղափոխել նոր մասնաշենք:

Ենթադրվում է, որ «Սթիվ Ջոբսի թատրոնում» լրատվամիջոցների ներկայացուցիչները կհավաքվեն և ներկա կգտնվեն Apple-ի նոր արտադրանքների ներկայացմանը: Ի դեպ, սեպտեմբերի 12-ին Apple ընկերության նորույթների շնորհանդեսը նույնպես անցկացվել է այս շենքում։ Հիշեցնենք, որ ներկայացվել են iPhone 8 և iPhone 8 Plus, iPhone X սմարթֆոններն ու այլ սարքեր։ 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 


 

Apple Park-ի ներսում. «Սթիվ Ջոբսի թատրոնը» ներառող նոր կամպուսի ավարտուն տեսքը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)